00:00:00

Մոսկվան մերժել է Չինաստանից ինքնաթիռի վայրէջքը, որի մեջ Գերմանիայի քաղաքացիներ են եղել

03:56, 02 փետրվար 2020 Աշխարհ

Մոսկվան մերժել է Չինաստանի Ուհան քաղաքից գերմանական ինքնաթիռի վայրէջքը, որի մեջ կորոնավիրուսի բռնկման պատճառով Գերմանիայի եւ այլ երկրների տարհանվող քաղաքացիներ են եղել։ Այդ մասին հայտնել է ԳԴՀ պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, հայտնում է DW-ը։ Մոսկվան դա բացատրել է իր օդանավակայաններում «պաշարների անբավարարությամբ», պարզաբանել է Կրամպ-Կարենբաուերը՝ նշելով, որ ԳԴՀ ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն մտադիր են առաջիկայում պարզել, թե եղել են արդյոք մերժման համար այլ պատճառներ։ Բունդեսվերի Airbus A310 ինքնաթիռը, Գերմանիայի եւ այլ երկրների ավելի քան 120 քաղաքացիներով, փետրվարի 1-ին Ուհանից թռել է Մայնի Ֆրանկֆուրտ։ Ի սկզբանե այն պլանավորել է Մոսկվայում կանգառ կատարել։ ԳԴՀ ՊՆ ղեկավարի խոսքերով՝ Ռուսաստանը իր տարածքով թռչելու թույլտվություն է տվել եւ խոստացել է թույլ տալ լիցքավորման եւ անձնակազմին փոխարինելու համար վայրէջք կատարել իր օդանավակայաններից մեկում։ Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մերժման մասին, ինքնաթիռը ուղեւորվել է Հելսինկի, որտեղ տեղի ժամանակով 13։40 վայրէջք է կատարել։ Վերալցքավորումից հետո դեպի Մայնի Ֆրանկֆուրտ թռիչքը շարունակվել է։ Ժամանելուն պես տարհանվածները ժամանակավորապես կտեղավորվեն Գերմանիայի Գերմերսխայմ քաղաքի ՌՕՈՒ զորանոցներում։ Ուհանից վերադարձը բոլորի համար եղել է կամավոր եւ կազմակերպվել է Գերմանիայի ԱԳՆ նախաձեռնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր