00:00:00

Չինաստանը քայլեր է անում, որոնք օգտակար չեն Ուկրաինայի ժողովրդի համար. Պոմպեո

20:42, 01 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցազրույց է տվել ABC հեռուստաալիքի հաղորդավար Քայրա Ֆիլիպին, որի ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը քայլեր է անում, որոնք «օգտակար չեն Ուկրաինայի ժողովրդի համար»:

Նա նշել է, որ ինքն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շատ անելիքներ ունեն: «Մենք ամերիկյան ընկերություններ ունենք, որոնք ցանկանում են գալ այստեղ (Ուկրաինա - խմբ.) և ներդրումներ անել: Մենք պետք է վստահ լինենք, որ նրանք հնարավորություն ունենան դա անելու: Դեռ արդիական է Չինաստանի մարտահրավերը, որը գալիս է այստեղ` անելով քայլեր, որոնք օգտակար չեն Ուկրաինայի ժողովրդի համար: Մենք խոսել ենք այդ մասին` այն բաների մասին, որոնք իսկապես կարևոր նշանակություն ունեն ամերիկացիների և ուկրաինացիների համար»,- ասել է Մայք Պոմպեոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր