00:00:00

Իսրայելը հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ին՝ ի պատասխան գնդակոծություններին

20:05, 01 փետրվար 2020 Աշխարհ

Իսրայելական բանակը շաբաթ օրը հարվածներ է հասցրել պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման` Գազայի հատվածում գտնվող ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ` ի պատասխան հրեական պետության տարածքի գնդակոծություններին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Twitter-ում Իսրայելի Պաշտպանության բանակի տարածած տեղեկությունները:Շշ

«Այսօր Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից հրթիռներ, ականանետեր և պայթուցիկ գնդեր են արձակվել: Ի պատասխան`՝ մեր կործանիչները խոցել են «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական օբյեկտները Գազայի հատվածում: Մենք պատասխանատվությունը դնում ենք «ՀԱՄԱՍ»-ի վրա և կշարունակենք կանխել Իսրայելի քաղաքացիներին վնասելու ցանկացած փորձ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի օրը իսրայելական բանակը հայտնել էր, որ պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից ութ ականանետ սարք և հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից չորսը ոչնչացվել է ՀՕՊ համակարգի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր