00:00:00

«Ես լքում եմ Facebook-ը». Սթիվեն Քինգը քննադատել է սոցցանցը և ջնջել իր էջը

17:22, 01 փետրվար 2020 Աշխարհ

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջը ջնջելու որոշման մասին, պարզ է դառնում գրողի` թվիթերյան գրառումից:
Գրողը նշել է, որ լքում է Facebook-ը, քանի որ իրեն դուր չի գալիս քաղաքական գովազդում թույլատրված կեղծ նորությունների հոսքը: Քինգը նաև նշել է, որ վստահ չէ, որ սոցիալական ցանցը կարողանում է իր օգտատերերի անձնական տվյալները պաշտպանել: Գրողն օգտատերերին հայտնել է, որ կշարունակի վարել իր թվիթերյան էջը, ուստի ցանկացողները կարող են նրան այդ հարթակում հետևել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր