ԱՄՆ կառավարությունն ընդլայնել է երկրների ցանկը, որի քաղաքացիների մուտքը ԱՄՆ սահմանափակվում է: Այդ երկրներն են Ղրղզստանը, Նիգերիան, Սուդանը, Տանզանիան, Էրիտրեան և Մյանմարը: Վաշինգտոնը մտադիր էր նաև սահմանափակել Բելառուսի քաղաքացիների մուտքը, սակայն հրաժարվել է այդ որոշումից:
Այդուհանդերձ, այս երկրների քաղաքացիները կարող են դիմել ԱՄՆ դեսպանատներ ու հյուպատոսարաններ զբոսաշրջային ու գործնական վիզաներ ստանալու համար:
Տեղեկացնենք, որ 2017 թվականից արգելքի ցուցակում են Իրանը, Իրաքը, Սիրիան, Սոմալին, Եմենը, Լիբիան: