00:00:00

Իտալիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով

01:21, 01 փետրվար 2020 Աշխարհ

Իտալիայի նախարարների խորհուրդը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկու չինացի զբոսաշրջիկների մոտ նոր տիպի կորոնավիրուսի հաստատվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իտալիայի Կիջի կառավարական պալատին: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի 6 ամիս: Բացի այդ Իտալիայի իշխանությունները հիվանդության դեմ պայքարի համար կհատկացնեն 5 միլիոն եվրո: Կառավարությունը տեղեկացրել է, որ իրենց որոշումը կապված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի տարածումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ճանաչելու հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր