00:00:00

Բարի գալուստ տեխնոլոգիաների հաջորդ համաշխարհային կենտրոն՝ Հայաստան. Forbes

01:12, 01 փետրվար 2020 Աշխարհ

Մինչդեռ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան միավորվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի (օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագիրը) իրագործման եւ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ ցամաքային կամրջի պատմական դերը վերածնելու համար, Հայաստանը այլ ուղով է գնում՝ տեխնոլոգիաների զարգացման ուղով: Այս մասին իր հոդվածում գրում է Forbes-ի սյունակագիր Ուեյդ Շեպարդը: Նրա խոսքով՝ երկրի հիմնական զենքը մարդկային կապիտալն է: Չնայած նրան, որ Հայաստանն արդեն երկար տարիներ քայլեր է կատարում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղությամբ, ոլորտն իսկապես սկսել է թափ հավաքել 2018 թվականի հեղափոխության ժամանակ: Հեղինակը մեջբերում է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, որը կարծում է, որ վերջին փոփոխությունները երիտասարդների համար ազդանշան են դարձել, որ նրանք կարող են կերտել իրենց ճակատագիրն ու առաջ շարժվել: Շեպարդը նշել է, որ Հայաստանում խոշորագույն արտասահմանյան ներդրումները IT ընկերություններում ներդրումներն են: Այդպիսով, Հայաստանում ներկայացված են աշխարհի տեխնոլոգիական ամենաազդեցիկ ընկերություններից շատերը, ներառյալ՝ Intel, Microsoft, Google, IBM, Synopsys եւ Cisco, քանի որ երկրի տեխնոլոգիական ոլորտը 2018 թվականին աճել է 33%-ով եւ հասել տարեկան 250 մլն դոլարի: Հեղինակը մանրամասն ներկայացնում է հայկական ստարտապների, ինչպես նաեւ Արմատ լաբորատորիաների պատմությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր