00:00:00

Շվեդ պատգամավորները Գրետա Թունբերգին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու

00:38, 01 փետրվար 2020 Աշխարհ

17-ամյա շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ու նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել: Առաջարկությամբ համապատասխան նամակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե են ուղարկել Ձախ կուսակցության պատգամավորներ Հոքան Սվենելինգը եւ Ենս Հոլմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TT գործակալությանը: Աշխատանքը, որը կատարել են Թունբերգը եւ նրա շարժումը, զգալի չափով նպաստել է կլիմայի խնդրի քննարկմանն ամենաբարձր քաղաքական մակարդակով, եւ առանց նրանց այդ հարցն այդքան հրատապ չէր լինի օրակարգում՝ պնդում են երկու խորհրդարանականները: «Գրետա Թունբերգը եւ «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումը գլոբալ շարժում են ստեղծել նվազագույն միջոցների օգնությամբ»,- ասել է Հոլմը: 2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության (1998-2018) լուծման նախաձեռնության համար»։ Այդ հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 370 հազար էրիթրեացի եւ 350 հազար եթովպացիՇ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր