00:00:00

Չեխիայում գրիպի հետևանքով 12 մարդ է մահացել

00:27, 01 փետրվար 2020 Աշխարհ

Չեխիայի տարածքում գրիպի համաճարակ է տարածվել, ամեն 100 000 քաղաքացուց 1865-ը հիվանդ են, հիվանդության պատճառով արդեն 12 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը`հղում անելով Չեխիայի հիգիենիկ ծառայության ղեկավար Էվա Գոտվալդովային: «Պետական առողջապահական ինստիտուտի տւվյալներով գրիպի համաճարակը տարածված է ամբողջ հանրապետության տարածքով: Հիմնականում գերակշռում է A տիպի գրիպը: Ամեն 100 000 քաղաքացուց 1865-ը գրանցված է որպես հիվանդ, այդ թվում երեխաներ և ծերեր: Գրիպի խորացման պատճառով մահացել է արդեն 12 մարդ: Անցյալ շաբաթվա տվյալների համեմատ հիմա հիվանդների թիվը եռապատկվել է»,-տեղեկացրել է Գոտվալդովան: Հիգիենայի ծառայության ղեկավարը խնդրանքով դիմել է քաղաքացիներին`կոչ անելով հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում տնից դուրս չգալ, որպեսզի վարակը չտարածվի: «Քաղաքացիներին խնդրում եմ այս օրերին խուսափել բազմամարդ վայրերից, հաճախակի լվանալ ձեռքերը, սննդի մեջ ավելի շատ օգտագործել վիտամիններ»,-ասել է Գոտվալդովան: Գրիպի համաճարակի պատճառով Չեխիայի շատ հիվանդանոցներում արգելված է հոսպիտալացված անձանց այցելություններ կատարել, փակ են մի շարք մանկական հաստատություններ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր