00:00:00

Ճապոնիայում ստեղծել են օդ բարձրացող տներ

23:55, 31 հունվար 2020 Աշխարհ

Ճապոնիայում ստեղծել են տներ, որոնք ունակ են երկրաշարժի դեպքում երկրի մակերեսից մի քանի սանտիմետր բարձրանալ ու գտնվել այդ դիրքում՝ մինչև երկրաշարժի ցնցումների ավարտը: Այս տեխնոլոգիան մշակվել էր դեռ նախորդ տասնամյակում, սակայն նրա վրա ուշադրություն հրավիրվեց երկրում 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: «Air Danshin Systems Inc.» -ի դիզայներների կողմից մշակված համակարգն ունի հզոր օդային բարձիկ, ինչը հնարավորություն է տալիս տանը, անհրաժեշտության դեպքում, բարձրանալ գետնից ճիշտ ժամանակին: Զգայուն սենսորն ի վիճակի է նախօրոք հայտնաբերել սեյսմիկ ակտիվության սկիզբը: Այն տալիս է ազդանշան, որն ակտիվացնում է օդային կոմպրեսորը։ Նշվում է, որ ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում, որպեսզի բարձիկը լցվի օդով, որը գտնվում է տան և նրա հիմքի միջև: Բարձիկի հաստությունը մի քանի սանտիմետր է, բայց դա լիովին բավարար է երկրաշարժի վնասից խուսափելու համար։ https://www.youtube.com/watch?v=M6ucNk2LtnE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր