00:00:00

Կրեմլը պատասխանել է Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածության խախտման Էրդողանի մեղադրանքին

20:07, 31 հունվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը ռուսական կողմին մեղադրում է Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ բոլոր պարտավորությունները կատարվում են, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Պեսկովի խոսքով՝ իրավիճակն Իդլիբում, որտեղ դեռեւս մնում են ահաբեկիչներ, խոր անհանգստություն է առաջացնում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ շրջանում մեծ քանակությամբ ահաբեկիչներ մշտապես իրականացնում են հարձակողական, ագրեսիվ գոծողություններ Սիրիայի Զինված ուժերի եւ Հմեյմիմի ռուսական բազաների դեմ։ Թուրքիայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին եւ Իրանին Իդլիբում ծանր մարտերի համատեքստում, որտեղ հունվարի 12-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը՝ համաձայնեցված Մոսկվայի եւ Անկարայի կողմից։  Էրդողանը նշել է, որ կողմերը դադարել են հետեւել Սիրիայում իրավիճակի կարգավորման պայմանավորվածություններին։ «Այժմ Աստանայի գործընթացից ոչ մի բան չի մնացել։ Այն լռել է, կամ լռեցրել են»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ ավելացնելով, որ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը պետք է վերսկսեն բանակցությունները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր