00:00:00

Ֆիլիպիններում զբոսաշրջիկների համար կես տարով փակել են Բորակայ կղզին

02:49, 08 ապրիլ 2018 Աշխարհ

Ֆիլիպինների իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների համար կես տարով փակել Բորակայ կղզին: Տարաշխարհիկ հանգստի սիրահարների շրջանում մեծ ժողովրդականության պատճառով ընդամենը 10 քառակուսի կիլոմետր մակերեսով այս գեղատեսիլ վայրին լուրջ վնաս է հասցվել, տեղեկացնում է BBC-ին: Երկրի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կղզին փակում են ապրիլի 26-ին: Ավելի վաղ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ Բորակայը «կեղտաջրի առվի է վերածվում», եւ սպառնացել է այն փակել: Միայն անցյալ տարի արեւադարձային կղզի, որը հայտնի է իր սպիտակ ավազով լողափերով, այցելել է 2 միլիոն մարդ: Ֆիլիպինների իշխանությունների որոշումը հարուցել է հազարավոր մարդկանց լուրջ անհանգստությունը, որոնք Բորակայում աշխատում են զբոսաշրջության ինդուստրիայում: Կղզում գրանցված են ավելի քան 500 ընկերություններ, որոնք վաստակում են զբոսաշրջիկների հաշվին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր