00:00:00

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

19:02, 31 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել Է Սիրիայի Իդլիբի ապաԷսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես Է եկել Անկարայում, հեռարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է: «Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել Է Էրդողանը: Նա նաեւ հիշեցրել Է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել Է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին Իդլիբում իրադրության սրվելու պատճառով: Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տեւել Է չորսուկես ժամ, հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաԷսկալացիայի գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր