«ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան եւ Ալբանիան, ինչպես նաեւ Իսլանդիան՝ Եվրոպական տնտեսական գոտու անդամը, միացել են այդ որոշմանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ: Այժմ հիշյալ երկրները պարտավոր կլինեն իրենց քաղաքականությունը համաձայնեցնել տվյալ որոշման հետ: Անցյալ տարվա նոյեմբերին Եվրամիության կողմից հաստատված մեխանիզմը թույլ Է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են ածխածնային ռեսուրսների երկրաբանահետախուզության հետ կապված հորատման աշխատանքների իրականացման համար, որոնք թույլատրված չեն Կիպրոսի կողմից իր բացառիկ տնտեսական գոտում: Բացի այդ, պատժամիջոցների տակ կարող են հայտվնել այն ֆիզիկական անձինք ու ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի այդ գործունեությանը: Անկարայի նկատմամբ առաջին նախազգուշական պատժամիջոցները Եվրամիությունը սահմանել Էր հուլիսի 15-ին՝ կրճատելով ֆինանսական աջակցությունը եւ կասեցնելով բանակցությունները օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: