00:00:00

Թուրքիան նախատեսում է ռազմակայան կառուցել Լիբիայի մայրաքաղաքից ոչ հեռու

17:07, 31 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում լիբիական Ազգային համաձայնության (ԱՀՄ) կառավարությասն հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմակայան կառուցելու մասին։ Այս հավաստիացմամբ հանդես է եկել Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով անանուն ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմակայանում նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ ջոկատ եւ թուրքական ՌԾՈւ ստորաբաժանումներ, ստեղծել թռիչքուղի եւ կապի կետ բացել։ Բացի այդ, նշվում է, որ ԱՀԿ-ն Անկարաի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռներ եւ անօդաչու սարքեր գնելու հարցը։ Հինգշաբթի Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, տեղեկացրել է, որ Թուրքիան Լիբիա է ուղարկել գրոհայինների Սոմալիից եւ Քենիայից եւ ԱՀԿ-ի հետ կնքել է ՀՕՊ համակարգերի մատակարարման առաջին գործարքը։ Լիբիայում արդեն երկար ժամանակ զուգահեռ գոյություն ունի գործադիր իշխանության երկու մարմին՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում խորհրդարանի հետ համատեղ եւ վայելում է Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի աջակցությունը։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր մայրաքաղաքի դեմ վճռական գրոհ սկսելու մասին։ ԱՀԿ-ն իր հերթին մոբիլիզացրել էր իրեն ենթակա բոլոր ստորաբաժանումները՝ պաշտոնապես օգնութան համար դիմելով Թուրքիային՝ նոյեմբերի վերջին ստորագրված ռազմական համագործակցության հուշագրի հիման վրա։ ԼԱԲ հրամանատարությունը բազմիցս մեղադրել է Անկարային Սիրիայից Լիբիա հարյուրավոր վարձկաններ, այդ թվում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներ նետելու մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր