00:00:00

Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիր կա․ ԵԽԽՎ

01:47, 31 հունվար 2020 Աշխարհ

Չկա որեւէ կասկած, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիր կա, եւ որ այդ խնդիրը կառուցվածքային եւ համակարգային պատճառների հետեւանք է։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ բանաձեւում, որն ընդունվել է հունվարի 30-ին։ Պատվիրակները համառորեն կոչ են արել իշխանություններին ապահովել անկախ մարմինների կողմից գործերի քննումը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առջեւ պարտավորությունները կատարելու «հիմնարար բարեփոխումներ» անցկացնել ։ Իսլանդիայից պատվիրակ Տորխիլդուր Սունա Աեվարսդոտիրի զեկույցի վրա հիմնված բանաձեւում վեհաժողովը հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացություններից ելնելով՝ որորշ անձինք համապատասխանում են «քաղաքական բանտարկյալ» բնորոշմանը։ Խորհրդարանականները նշել են, որ դատարանը նաեւ քաղաքական դրդապատճառներով քրեական արդարադատության մեջ քաղաքականության չարաշահման «տագնապալի մոդել» է հայտնաբերել։ Պատվիրակները ողջունել են վերջին տարիներին Ադրբեջանի պատժիչ, քրեական արդարադատության եւ դատական համակարգի բարեփոխումների իշխանությունների նախաձեռնած քայլերը, սակայն նշել են դեռեւս շատ բան կա անելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր