00:00:00

Մակրոնը եւ Ալիեւը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

16:13, 30 հունվար 2020 Աշխարհ

Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Պետությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակը։ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ եւս ֆրանսիացի պաշտոնակցին հայտնել է հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը»,- տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման հարցեր։ «Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ»,- ընդգծվում է տեղեկատվությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր