00:00:00

Ռուսաստանում մայրը նորածնին որոշել է զուգարանում լողացնել և սպանել է նրան

16:12, 30 հունվար 2020 Աշխարհ

ՌԴ Ձերժինսկ քաղաքի բնակչուհին ծննդաբերելուց հետո նորածնին որոշել է լողացնել զուգարանում, ինչի հետևանքով երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից: Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել են քաղաքային դատախազությունից: Ըստ քննության տվյալների՝ 2019թ. փետրվարին կինը ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում: Երեխային լույս աշխարհ բերելուց հետո նա որոշել է նորածնին լողացնել անմիջապես զուգարանակոնքի մեջ և սեղմել է ջուրը քաշելու կոճակը: Այնուհետև նա երեխային դուրս է հանել: Հարևանների պատմելով՝ հղիության ընթացքում կինն ալկոհոլ և ծխախոտ է օգտագործել, հաշվառման չի կանգնել, իսկ երեխայի ծնվելուց հետո հրաժարվել է օգնությունից: Ըստ որոշ աղբյուրների՝ կինը հոգեկան հիվանդություն ունի և հաշմանդամ է համարվում: Նրան մեղավոր են ճանաչել նորածնի սպանության համար և երեք տարի ազատազրկման դատապարտել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր