00:00:00

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն ուշաթափվել է

15:30, 30 հունվար 2020 Աշխարհ

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն, որն անցած տարի հրաժարվել էր գահից, ուշաթափվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։ Կայսերական պալատի գործերի վարչության տվյալներով՝ չորեքշաբթի նախկին միապետն ընկել է պալատի սենյակներից մեկում եւ որոշ ժամանակ կորցրել գիտակցությունը։ Դրանից անմիջապես հետո անցկացված բուժզննումը կատարվածի պատճառները չի պարզել։ Նշվում է, որ պատվավոր կայսրը արդեն վերականգնվել է եւ լավ է զգում։ Ակիհիտոն գահ է բարձրացել 1989 թվականին հոր մահից հետո եւ դարձել ճապոնացի առաջին միապետը, որը գահն զբաղեցրել է հետպատերազմյան սահմանադրության օրոք։ Նա գահից հրաժարվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, որից հետո նոր կայսր է դարձել նրա որդին՝ Նարուհիտոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր