Իսրայելական կործանիչները եւ անօդաչուները երեկ Գազայի հարավային հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման մի քանի ռազմական թիրախներին՝ ի պատասխան հրեական պետության տարածք հրթիռնրի արձակման: Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի վաղ Գազայի հատվածից իսրայելական տարածք հրթիռ էր արձակվել: Ի պատասխան Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները եւ թռչող սարքերը հարվածներ էին հասցրել Գազայի հարավային հատվածում ՀԱՄԱՍ-ի մի շարք ահաբեկչական թիրախներին: Խոցված թիրախների թվում են՝ զինագործական արհեստանոցը եւ ստորգետնյա ռազմական օբյեկտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«ՀԱՄԱՍ-ը պատասխանատվություն է կրում ցանկացած իրադարձության համար, որի ակունքը Գազայի հարվածն է, եւ կբախվի իսրայելցիների դեմ ուղղված իր գործողությունների հետեւանքներին»,- հավելել են մամուլի ծառայությունից:
Չորեքշաբթի երեկոյան պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից հրթիռ էին արձակել իսրայելական տարածքի վրա, օդային տագնապի ձայնային ազդանշանները հնչել էին Կիսուֆիմ կիբուցայում, որը պաղեստինյան մերձծովյա անկլավի անմիջական մերձակայքում է, ավելի վաղ հայտնել էին զինվորականները: Իսրայելի Kan պետական ռադիոյի տեղեկություններով՝ հիթիռը պայթել է անբնակ տեղանքում, տուժածների եւ վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել: