00:00:00

BBC ընկերությունը 450 աշխատատեղ կկրճատի

14:45, 30 հունվար 2020 Աշխարհ

BBC ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարել է մոդեռնիզացման ծրագրերի մասին, որի հետեւանքով 450 աշխատատեղ կկրճատվի, հայտնում է Associated Press-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, այդ կրճատումը էական հարված կհասցնի համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանական հեռարձակողին, որը հանրահայտ է դարձել նորությունների եւ զվարճալի հաղորդումների բարձր որակի շնորհիվ։ Հեռուստաընկերության նորությունների ծառայության ղեկավար Ֆրեն Անսուորտը հայտնել է, որ հեռուստահեռարձակումը կիրականացվի թվային լրագրողության ներգրավմամբ։ «Մենք հաջորդ տասնամյակում BBC News-ի բարեփոխում պետք է իրականացնենք այնպես, որ էական գումարներ խնայենք։ Մենք չափազանց շատ ռեսուրս ենք ծախսում ավանդական շարքային հեռարձակման համար եւ ոչ բավարար՝ թվայինի համար»,- հայտարարել է Անսուորտը։ Ընկերության հայտարարության համաձայն, իրենք ուզում են «կրճատել» այնպես, որ մոտ 80 միլիոն ֆունտ (105 մլն դոլար) խնայեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր