00:00:00

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է մինչեւ 2,5 միլիարդի

14:23, 30 հունվար 2020 Աշխարհ

Facebook սոցցանց կանոնավոր հաճախող մարդկանց թիվը մեկ տարում 8 տոկոսով աճել է եւ հասել է մինչեւ 2,5 միլիարդի: Այս մասին վկայում է Facebook ընկերության, որին է պատկանում սոցցանցը, չորեքշաբթի հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշված ցուցանիշն արտացոլում է նրանց թիվը, որոնք սոցցանց են հաճախում ամիսը մեկ անգամից ոչ հազվադեպ: Ընկերության գնահատականների համաձայն՝ անցյալ տարվա դեկտեմբերին Facebook-ից օրը գոնե մեկ անգամ օգտվել է 1,66 մլրդ մարդ: Այս ցուցանիշը մեկ տարում աճել է 9 տոկոսով: Անցյալ տարի Facebook-ի հասույթը կազմել է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ աճելով 27 տոկոսով: Նույն ժամկետում ընկերության զուտ շահույթը, հակառակը, 16 տոկոսով նվազել է՝ 22,112 մլրդ դոլարից մինչեւ 18,485 մլրդ դոլար: Գովազդից ստացվող եկամուտները աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչեւ 69,655 մլրդ դոլար: Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու ժամանակ: Համանուն սոցցանցը աշխարհում առաջատարներից մեկն է:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր