00:00:00

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագիրը

03:55, 30 հունվար 2020 Աշխարհ

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, փաստաթղթի ընդունման շուրջ վերջնական քվեարկությունը կայացել է չորեքշաբթի Բրյուսելում կայացած ԵԽ լիագումար նիստում: Համաձայնագիրը հաստատել է 621 պատգամավոր, դեմ է հանդես եկել 49-ը, ձեռնպահ է մնացել 13-ը: «Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Brexit-ի մասին համաձայնագիրը: Վաղը կավարտվեն բոլոր պաշտոնական արարողությունները, որպեսզի Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին՝ կեսգիշերին, կարողանա հեռանալ ԵՄ կազմից»,- ասել է ԵԽ նախագահ Դավիդ Սասոլին, ինչից հետո ստորագրել է համապատասխան փաստաթուղթը: Այժմ գործարքի վավերականացման համար անհրաժեշտ է, որ ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատի այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր