Նրանից առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Վրաստանը բացառություն կանի ռուս պատգամավորների համար՝ խախտելով «Օկուպացված տարածքների մասին օրենքը»:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրն է, եւ մայիսին Թբիլիսին ընդունելու է Եվրոպայի խորհրդի նախարարական ժողովն ու ԵԽԽՎ նստաշրջանը: Նախարարական ժողովին պետք է մասնակցի նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրովը բազմիցս այցելել է Աբխազիա, եւ Վրաստանում կոչ են անում նրան թույլ չտալ ժամանել Թբիլիսի՝ օրենքի համաձայն: Հիշեցնենք նաեւ, որ որոշ տեղեկություններով, Թբիլիսին Սերգեյ Լավրովի ծննդավայրն է: ԵԽԽՎ ռուսական պատվիրակությունում նույպես շատ են Աբխազիա ու Հարավային Օսիա այցելած պատգամավորները:
Անցած տարվա ամռանը ռուսական խորհրդարանական պատվիրակության այցը Թբիլիսի ավարտվեց խոշոր սկանդալով, որը հանգեցրեց ցույցերի ու կառավարության փոփոխության: Բացի այդ, Վրաստանում մեծ քաղաքական դիմակայություն է հասունանում, որը կարող է բերել իշխանությունից Բիձինա Իվանիշվիլիի Վրացական երազանքի հեռանալուն: Եվրոպայում դժգոհություն են հայտնում Վրաստանում ժողովրդավարության մակարդակի կապակցությամբ, իսկ ամերիկացի կոնգրեսականները մտահոգություններով մի քանի նամակ են ուղարկել Թբիլիսի:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թվականի աշնանը, բայց նոր սկանդալը կարող է արագացնել իրադարձություները: Ընդ որում, սկանդալը կարող է տեղի ունենալ երկու դեպքում էլ՝ եթե Լավրովին չթողնեն Թբիլիսի եւ եթե թողնեն։