00:00:00

Պուտինը ներում է շնորհել թմրանյութեր պահելու համար դատապարտված Իսրայելի քաղաքացու

03:10, 30 հունվար 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Իսրայելի քաղաքացի Նաամա Իսաքարին ներում շնորհելու մասին, որը 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտված թմրանյութ պահելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Мeduza գործակալութունը՝ նշելով, որ իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդվում է, որ Իսաքարի ազատ արձակման փոխարեն Իսրայելը համաձայնել է Ռուսաստանին փոխանցել Երուսաղեմի Ալեքսանդրյան կեցավայրը: Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել: Երուսաղեմի Ալեքսանդրյան կեցավայրը պատմական նշանակության կրոնական-մշակութային համալիր է, որը կառուցվել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակություն կողմից և գրանված է եղել Ռուսական կայսրությանը կառավարության ներքո։ Իսաքարի դատավճիռը կայացնելուց առաջ Ռուսաստանն առաջարկել էր Իսրայելին փոխանակել նրան ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Բուրկովի հետ, որին կասկածում էին կրեդիտ քարտերով խարդախություն անելու մեջ: Իսրայելի իշխանությունները չեն համաձայնել, քանի որ այն ժամանակ դատավճռով որոշվել էր նրան արտահանձնել ԱՄՆ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր