00:00:00

Տաջիկստանում մահացել է աշխարհի «ամենատարեց» կինը, որն իր պնդմամբ ծնվել էր 1893-ին

02:58, 30 հունվար 2020 Աշխարհ

Տաջիկստանում մահացել է 126-ամյա կինը, որն ամենատարեցն էր համարվում աշխարհում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերջինս պնդում էր, որ ծնվել է 19-րդ դարի վերջին: Ֆոթիմա Միրզոկուլովան, ըստ անձնագրի տվյալների, ծնվել է 1983-ի մարտի 13-ին՝ ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում: Միրզոկուլովան ունեցել է 8 երեխա, 200 թոռ, ծոռ և թոռան թոռ: Նրան հուղարկավորել են Ուզբեկստանի հետ սահմանային Դաքհանա քաղաքում: Աշխարհի ամենատարեց կինը, որի տարիքը պաշտոնապես հաստատվել էր, ֆրանսուհի Ժաննա Լուիզ Կալմանն էր, որը մահացել է 122 տարեկանում 1997-ին: Նա ծնվել էր 1875-ին: Ամենատարեց ապրող կինը, որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, 117-ամյա ճապոնուհի Քեյն Տանական է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր