00:00:00

Մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն առաջին անգամ հայտարարագրելու են սեփականատերերին

22:33, 29 հունվար 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 29-ին կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել  են   տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու  արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն  իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։
«Նախարարի տեղակալ Լ․Շուշանյանը  շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ  հանդիպումը  տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով  աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են  իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը,  պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Լ․ Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով  ակնկալելով առավելագույն  բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր