00:00:00

American Airlines-ը դադարեցնում է չվերթները դեպի Պեկին և Շանհայ

01:25, 30 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկյան American Airlines խոշորագույն ավիաընկերություններից մեկը հայտարարել է, որ ժամանակավորապես չեղարկում է իր չվերթները Պեկին և Շանհայ ուղղություններով՝ այդ երթուղիների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով, ինչն էլ պայմանավորված է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, չվերթները Լոս Անջելեսից կչեղարկվեն փետրվարի 9-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ նշվում է, որ չվերթները, որոնք Դալլասից և Լոս Անջելեսից իրականացվում են Հոնկոնգի ուղղությամբ, դեռևս պահպանվում են: Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի Չինաստան իրականացվող թռիչքների չեղարկման մասին հայտարարել էին ամերիկյան United, բրիտանական British Airways, հարավկորեական Air Seoul և ինդոնեզական Lion Air ավիաընկերությունները: Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով 132 է, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 6000-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր