00:00:00

Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները

23:24, 29 հունվար 2020 Աշխարհ

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով  ՉԺՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը: Վիրուսի վերահսկման և կանխարգելման ազգային փորձագիտական խմբի ղեկավար Ջուն Նանշանը, իր հերթին հաստատել է այս տեղեկությունները։ «Մոտ 10 օր անց վիրուսի տարածումը կհասնի իր գագաթնակետին, այնուհետև կնահանջի»,- հայտարարել է նա պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդները հիվանդության արագ հայտնաբերումը և մարդկանց մեկուսացումն է: Նանշանը առաջարկել է ծանր դեպքերի կառավարման մասնագետներին նույնպես ներառել Չինաստանի հիվանդանոցներ: Վերջինս հավատում է, որ այդ քայլով հնարավոր կլինի ավելի շատ կյանքեր փրկել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052: Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս: Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում,  այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլուր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր