00:00:00

Պուտինը կարգադրել է անել հնարավոր ամեն ինչ` թույլ չտալու համար կորոնավիրուսի տարածումը ՌԴ–ում

23:13, 29 հունվար 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը, Առողջապահության նախարարությանը և  ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությանը (Роспотребнадзор) կարգադրել է անել ամեն հնարավորը` թույլ չտալու համար 2019-nCoV կորոնավիրուսի տարածումը Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Մենք լավ գիտենք, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև մեր երկրում, ամեն տարի մենք մարդկանց ենք կորցնում թոքաբորբի ու գրիպի պատճառով, հետևաբար մեր առջև ընդհանուր խնդիր է դրված նվազագույնի հասցնել այդ կորուստները, այնպես անել, որ մեզ մոտ ոչ մի նման բան չլինի: Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսին, ապա դրա առանձնահատկությունն այն  է, որ այն նոր երևույթ է և հարցը այն է, թե մենք ինչքանով ենք պատրաստ այս մարտահրավերին»,-հայտարարել է ՌԴ նախագահը: Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 6000-ի, որից 132-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ: Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում: Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր