00:00:00

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո

21:50, 28 հունվար 2020 Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո, բայց հիվանդության մասշտաբային աճ չի լինի, կարծում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչ վերաբերում է փաստին, թե երբ կլինի համաճարակի բարձրակետը, անչափ դժվար է միանշանակ կանխատեսել: Չնայած կարծում եմ, որ բարձրակետը կլինի մոտ մեկ շաբաթվա-10 օրվա ընթացքում, բայց մասշտաբային աճ չի լինի»,- «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չժուն Նանշանը: Դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչն է 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տեղեկություններով՝ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, նրանցից 106 մարդ մահացել է, 60-ը բուժվել եւ հիվանդանոցից դուրս է գրվել: Չինաստանի մայրցամաքային սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում եւ Գերմանիայում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր