00:00:00

Պաղեստինում արաբական գյուղում անհայտ անձինք դպրոց են այրել

21:16, 28 հունվար 2020 Աշխարհ

Պաղեստինում Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Էյնաբուս արաբական գյուղում անհայտ անձինք դպրոց են այրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս մասին հայտնել է իսրայելական ոստիկանությունը: «Ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդում է ստացել: Էյնաբուսի դպրոցում հայտնաբերվել են պատերին արված գրաֆիտիներ, դպրոցի գույքը վնասվել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանության կողմից իրադարձությունների վայրում արված լուսանկարներում երեւում է, որ դասարանում այրվել են պատերն ու սեղանները: Անհայտ անձինք նաեւ սպառնալիքներով գրություններ են թողել: Գրության մեջ նշվում է հրեական Կումի Ուրի առաջադիրքի անվանումը: Կումի Ուրիում անօրինական կառույցների ապամոնտաժման օպերացիան Իսրայելի սահմանային ոստիկանությունն անցկացրել է հունվարի 15-ին: Ավելի ուշ բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել: Ամենայն հավանականությամբ, խոսքը «թագ մեհիր» (եբրայերենից թարգմանաբար՝ «գին») ակցիայի մասին է: Նման դեպքերում սովորաբար կասկածում են հրեական շրջանակների ուլրտաաջ ներկայացուցիչներին: Նման ակցիաների թիրախ են դառնում Իսրայելում, Արեւելյան Երուսաղեմում, Հորդանանի Արեւմտյան ափին մուսուլմանական եւ քրիստոնեական օբյեկտները, պաղեստինցիների եւ իսրայելցի արաբների գույքը եւ նույնիսկ իսրայելական բանակային բազաները: Վերջին նման ակցիան տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ անհայտ անձինք մզկիթ են այրել եւ ագրեսիվ գրություններ թողել արաբական Բեյթ Սաֆաֆա թաղամասում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր