00:00:00

Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ

18:22, 28 հունվար 2020 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դոնալդ Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Չէինք կարծում, որ ԱՄՆ-ում իշխանության կգա կառավարություն, որն աջակցում է ահաբեկչությանը և զբաղվում է խարդախությամբ, որը կլինի ավելի վատը, քան ԱՄՆ-ի պատմության մյուս բոլոր կառավարությունները, և խնդիրներ կստեղծի աշխարհի, դաշնակիցների, բարեկամների և նույնիսկ իր սեփական ժողովրդի համար»,-ասել է Ռոհանին իրանական հեռուստաալիքի եթերում: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր