00:00:00

ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի մուտացիայի վերաբերյալ վկայություններ չունեն

04:03, 28 հունվար 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին չունի այն բանի վկայություններ, թե 2019-nCoV կորոնավիրուսը, որը Չինաստանում նոր տիպի թոքաբորբ է առաջացրել, փոփոխություններ է կրել: Այդ մասին ասված է ԱՀԿ-ի՝ հունվարի 26-ին Ժնեւում հրապարակված լարատվական տեղեկագրում: «ԱՀԿ-ն չի ստացել այն բանի վկայություններ, որ վիրուսը փոփոխվել է,- նշված է դրանում:- ԱՀԿ-ն հետագա տեղեկատվություն է սպասում Չինաստանի պաշտոնատար անձանցից»: Հունվարի 26-ին ավելի վաղ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել է 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի՝ մարդուց մարդու փոխանցվելու ունակության ուժեղանալու մասին, ինչի հետեւանքով համաճարակաբանական իրադրությունն անցել է նոր՝ ավելի բարդ փուլ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր