00:00:00

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

02:04, 28 հունվար 2020 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների միակ ձևաչափը «5+1 խումբն» Է (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան եւ ԱՄՆ), և Ամերիկայից փոխհատուցումներ Է պահանջել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Նահանգների դուրս գալու պատճառով, հայտնում է R-Monitor-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փոխարինումը նոր համաձայնագրով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պայմաններով՝ այն անվանելով «Թրամփի գործարք»: «Դոնալդ Թրամփն առաջվա պես երազում Է Իրանի հետ երկկողմ հանդիպման մասին, որպեսզի հագեցնի «Թրամփի գործարքի» իր ծարավը: Դա ցանկալին իրականի տեղ ընդունել Է: Բանակցություններ վարելու միակ հնարավոր վայրը «5+1 խմբի» ձևաչափով սեղանի շուրջն Է, որը նա լքել Է,- նաև անհրաժեշտ են վերադարձ մինչև 2017 թվականի դրությունը և փոխհատուցումներ Իրանին վնասների համար»,- գրել Է Զարիֆը Twitter-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր