00:00:00

Կամբոջայում հաստատվել է Չինաստանից տարածվող նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

23:35, 27 հունվար 2020 Աշխարհ

Չինաստանից տարածվող նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Կամբոջայում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, այս մասին տեղեկացրել է թագավորության առողջապահության նախարար Մամ Բուն Հենգը: Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր տեսակի թոքաբորբն ախտորոշվել է Կամբոջա ժամանած Չինաստանի քաղաքացու մոտ: Դեպքն արձանագրվել է Սիանուկվիլ նավահանգստային քաղաքում: Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը գերազանցել է 80-ը: Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր