00:00:00

Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել

21:50, 27 հունվար 2020 Աշխարհ

Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր կառավարությունը կորցնում է աջակցությունը: Նա կոչ է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում է Շարեցի խոսքը: Հունվարի 27-ին ավելի վաղ պաշտոնից հեռանալու որոշման մասին նաեւ հայտարարել է Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը: Շարեցը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2018 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր