00:00:00

Ի՞նչ օգուտ է այս օրենքից. Պուտինի պատասխանը ռուս բլոգերին

15:12, 27 հունվար 2020 Աշխարհ

Ռուս բլոգեր, դերասանուհի և հաղորդավարԱլինան Ալյոնա Վոդոնեևա Istagram-յան իր միկրոբլոգի էջում գրել է. «Ի՞նչ օգուտ է այս օրենքից: Այսպիսի որոշումները ոգևորում են այն անմիտ ծնողներին, ովքեր գումարի չափից ոգևորված են և այդ գումարները շատ արագ վերջանում են, իսկ երեխա մեծացնել այսօր շատ  թանկ արժե: Խելամիտ ծնողները չեն գայթակղվում այսպիսի օրենքների կիրառումից, որովհետև գիտակցում են, որ գումարը մեկ անգամ են ստանալու, իսկ երեխային պետք տարիներ շարունակ մեծացնել ու խնամել, գոնե  մինչև 18 տարեկանը: Սա ևս մեկ գայթակղություն է, ծուղակ»: Այսօրինակ հայտարարության ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել էր բլոգեր Ալենա Վոդոնեևայի խոսքերին, որը շատ կոշտ էր արտահայտվել երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նախագահական ծրագրի մասին: Վոդոնևան բնակչության մի մասը անվանել է «անասուններ», որոնք, ենթադրաբար, «բուծելու են» երեխաների՝ հանուն այդ վճարումների: «Զարմանալի է, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել նման բան, պարզվում է, հիմա կա կարծիք, որ պետությունը կարիք չունի այդպիսի ծավալի երեխաների ընտանիքներին աջակցելու: Դա զարմանալիորեն պարզ է» — իր խոսքում նշել է ՌԴ ղեկավարը՝ այսպիսով վրդովվածությունը հաղորդելով բլոգերի հայտարարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր