00:00:00

Կինը մասնակցել է բիսկվիտ ուտելու մրցույթին եւ մահացել է

15:01, 27 հունվար 2020 Աշխարհ

Ավստրալիայի բնակչուհին մահացել է բիսկվիտ ուտելու մրցույթին մասնակցելուց հետո, հայտնում է BBC-ն: Արագության մրցույթի մասնակիցները ավանդական շոկոլադե  բիսկվիտ ուտելու մրցույթին մասնակցել են Քվինսլենդի Հերվի Բեյ հյուրանոցում, որը կիրակի՝ հունվարի 26-ին, կազմակերպվել էր Ավստրալիայի օրվա պատվին: Ականատեսների խոսքով՝ 60-ամյա կինը սկսել է ուտել աղանդերի հերթական չափաբաժինը, երբ նրա մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա: Մինչ բժիշկների ժամանումը ավստրալուհուն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ նրան տեղափոխել են հիանդանոց, որտեղ նա մահացել է: Հյուրանոցի աշխատակազմը ցավակցություն է հայտնել կնոջ ընտանիքին եւ ընկերներին, ում անունը չի նշվում: Կերակուր ուտելու մրցույթները Ավստրալիայի օրվա՝ եվրոպացիների կողմից մայրցամաքը յուրացնելու պատվին ազգային տոնակատարության զվարճությունների ամենատարածված տեսակն է: Այն նշում են հունվարի 26-ին, 1788 թվականի հենց այդ օրն է կապիտան Արթուր Ֆիլիփը ափ իջել Սիդնեյի ծովածոցում, բարձրացրել բրիտանական դրոշը եւ հիմնադրել Նոր Հարավային Ուելս անունով առաջին գաղութը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր