00:00:00

Բիլ Գեյթսը 5 մլն դոլար Է նվիրաբերել ՉԺՀ-ում նոր տիպի թոքաբորբի դեմ մղվող պայքարին. «Չայնա դեյլի»

14:28, 27 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկյան Microsoft (Մայքրոսոֆթ») ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական ֆիմնադրամից 5 մլն դոլար Է հատկացրել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է «Չայնա դեյլի» թերթը: Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, ըստ հրատարակության տվյալների, այս հարցով ակտիվորեն փոխգործակցում Է չինական գործընկերների՝ մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են թոքաբորբի վերացմանն ուղղված գործունեությանը: Հատկացված միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ կարանտին սահմանելու եւ բուժման համար, այնպես Էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակման նպատակով: «Մենք խորապես անհանգստացած ենք այդ հիվանդության տարածումից եւ անկեղծ հարգանք ենք տածում նրանց նկատմամբ, ովքեր գտնվում են թոքաբորբի դեմ պայքարի առաջին շարքերում»,-հայտարարել Է հիմնադրամի չինական բաժանմունքի տնօրեն Լի Ինոն: Նրա խոսքով՝ բարեգործական կազմակերպությունը նաեւ 5 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի նրանք նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մայր ցամաքում նոր տիպի թոքաբորբի տարածման ռիսկը նվազեցնելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր