00:00:00

Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

16:20, 27 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զոբոյանը, ով ևս մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է CBS Los Angeles-ը: Ուղղաթիռում եղել է 8 ուղևորներ, որոնք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր: Կոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր