00:00:00

Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք»

21:50, 25 հունվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Չինաստանում բռնկված կորոնավիրուսն ԱՄՆ-ի սադրանքն է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Արդեն տարածվել է բոլոր մայրցամաքների վրա (կորոնավիրուսը), բոլոր: Իրոք ինչ որ նոր տիպի գրիպ է, թե՞ սադրանք: Ո՞ւմ կողմից: ԱՄՆ-ի: Տնտեսություն: Եվ ամերիկացիները վախենում են, որ չեն կարողանա հասնել Չինաստանին կամ գոնե հավասարվել նրանց»,- հայտարարել է Ժիրինովսկին` համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ժիրինովսկին նշել է, որ նման սադրանքներ առաջին անգամ չէ, որ լինում են, հիշեցնելով թռչնի գրիպի մասին: «Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ կվերջանա: Սա սադրանք էր: Դեղերը գնեցին, ինչ-որ մեկը միլիարդատեր դարձավ: Նրանք հիմնականում Շվեյցարիայում են ապրում»,- եզրափակել է իր խոսքը քաղաքական գործիչը: Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում,  Ֆրանսիայում և Ավստրալիայում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր