00:00:00

Զելենսկին բացատրել է վարչապետի հրաժարականը չընդունելու մասին որոշումը

21:00, 25 հունվար 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի հրաժարականը չընդունելու մասին իր որոշումը: Ուկրաինայի նախագահի խոսքերով կառավարության ղեկավարը դեռևս կարող է օգուտ տալ երկրին, բայց նրանից ժամանակ կպահանջվի դա ապացուցելու համար: «Նա (Գոնչարուկը) լավ մեքենա է: Նա դեռևս չի անցել այն քանակի կիլոմետրեր, որից հետո պետք է փոխել մեքենան»,-հայտարարել է Զելենսկին իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նախագահը նշել է նաև, որ եթե Գոնչարուկը չկարողանա կատարել իր պարտականությունները, նա կազատի աթոռը: Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ին սկանդալի պատճառով հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է սկանդալը և հրաժարվել է ընդունել վարչապետի` հրաժարականի մասին խնդրանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր