00:00:00

Ֆրանսիայում ոստիկանությունը Կոլումբիայից բերված բանանի արկղերում կես տոննա կոկաին է հայտնաբերել

18:23, 25 հունվար 2020 Աշխարհ

Փարիզի արվարձանային Ռյունժիի խոշոր շուկայում բանանի արկղերում գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Parisien թերթին: Նշվում է, որ Կոլումբիայից բերված բանանի արկղերում թմրանյութը հայտնաբերել է միրգ-բանջարեղեն վաճառողը, որն էլ, արգելված ապրանքը տեսնելով, ոստիկանություն է դիմել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սպիտակ փոշին կոկաին է: Տեղեկությունների համաձայն` «սև շուկայում» առգրավված խմբաքանակի արժեքը կարող է 35 միլիոն եվրոյի հասնել: Ոստիկանությունը թմրանյութերի ներկրման փաստով քրեական գործ է հարուցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր