00:00:00

Փետրվարին Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կանցնի

17:00, 25 հունվար 2020 Աշխարհ

163373 համարի աստերոիդը փետրվարին կանցնի Երկիր մոլորակի կողքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը` ՆԱՍԱ-ին հղումով: Հաղորդվում է, որ աստերոիդի տրամագիծը 440-990 մետր է: Ամերիկյան գործակալության տվյալների համաձայն` աստերոիդը Երկիր մոլորակի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին:
163373 համարի աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն դասվում է «Ապոլոնների» խմբին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, այդ իսկ պատճառով համարվում են պոտենցիալ վտանգավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր