00:00:00

Թրամփն իր պաշտպաններին խորհուրդ է տվել ազնիվ լինել իմփիչմենթի դատավարության ժամանակ

14:35, 25 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի վերին պալատում իմփիչմենթի գործով իր պաշտպաններին խորհուրդ է տվել մեղադրանքի ստին եւ կեղծիքին հակադրել ճշմարտությունը: Fox News-ի հետ հարցազրույցում պետության ղեկավարը ուրբաթ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Սենատում իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում մեղադրողների ավարտված ելույթը սովորության համաձայն անվանել է «սուտ, չափազանցություն եւ հորինվածք»: «Իմ ներկայացուցիչները պետք է ընդամենը ազնիվ լինեն եւ ճշմարտությունն ասեն»,- նշել է Թրամփը: Նա հերթական անգամ վստահություն է հայտնել, որ իրեն առաջադրված մեղադրանքի 2 հոդվածները հանցագործություն չեն  եւ չեն համապատասխանում արարքների կարգին, որոնք պատժվում են պաշտոնից հեռացմամբ: «Սա վհուկների սարսափելի քաղաքական որս է, որը նրանք (դեմոկրատները) վարում են ընտրություններում հաղթելու համար»,- ամփոփել է Թրամփը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր