00:00:00

Թուրքիայի ՆԳՆ-ը հայտնել է երկրաշարժի հետեւանքով 4 զոհերի մասին

03:57, 25 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը մեծացել է, ուրբաթ հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալության ղեկավար Մեհմեթ Գյուլյուօղլուն հայտարարել էր, որ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի մերձակայքում ժամը 20.55-ին: «Երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեր երկրի չորս քաղաքացի՝ երկու քաղաքացի Մալաթիա նահանգից, եւս երկուսը՝ Էլյազիգ նահանգից»,-ասել է Սոյլուն NTV հեռուստաալիքի եթերում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը տեղեկացրել է, որ աղետի գոտի են ուղարկվել վրաններ եւ տաք վերմակներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր