00:00:00

Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:26, 25 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում հունվարի 24-ի երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության ղեկավար Մեհմեդ Գյուլյուօղլուն: Պաշտոնյան նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:55-ին (Երևանի ժամանակով 21:55-ին) Սիվրիջ քաղաքի մոտակայքում: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր