00:00:00

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է

03:13, 25 հունվար 2020 Աշխարհ

Չինական Շանհայ քաղաքում բուժել են առաջին`2019-nCoV կորոնավիրուսով վարակված հիվանդին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը: 56-ամյա Չենին բուժել են քաղաքային հիվանդանոցում: Նշվում է, որ հիվանդ կնոջ ինքնազգացողությունն աստիճանաբար լավացել է. 6 օր նրա ջերմությունը եղել է նորմայի սահմաններում, իսկ կորոնավիրուսի նոր թեստերը բացասական արդյունք ենք տվել: Բժիշկները Չենին արդեն տուն են ուղարկել: Չենը երկար ժամանակ ապրել է Ուհանում`այն քաղաքում, որը համարվում է չինական մահացու վիրուսի հայրենիքը: Հունվարի 10-ի երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է և նա դիմել է քաղաքային հիվանդանոց: Երկու օրից հիվանդին ուղարկել են Շանհայ, որտեղ և անցկացվել է բուժումը: Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի: Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր