00:00:00

ԱՄՆ-ը Չեխիային սպառնում է կոնտրմիջոցներ կիրառել 7 տոկոսանոց թվային հարկ սահմանելու դեպքում

03:01, 25 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ը Չեխիային սպառնում է կոնտրմիջոցներ կիրառել գլոբալ ինտերնետ հսկաների դեմ 7 տոկոսանոց թվային հարկ սահմանելու դեպքում, հաղորդում է Reuters-ը: Եվրոպական որոշ երկրներ քննարկում են այնպիսի հարկի սահմանում, որն ավելի շատ գումարներ կբերի այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Google եւ Facebook: Իր հերթին, ԱՄՆ-ը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առաջ կտանի առաջարկված թվային հարկը, այն դեպքում, երբ Ֆրանսիան հետաձգել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության շրջանակում բանակցությունների իր ծրագրերը: Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թվային հարկի մասին օրինագծին: Այն պետք է հաստատվի Սենատում: Չեխիայում ԱՄՆ դեսպան Սթիվեն Քինգն ավելի վաղ հայտարարել է, որ չեխական թվային հարցը խտրական է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր